ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ինչպես է մարդկությունը սովորել ատամ մաքրել
Մարդկության ողջ պատմության ընթացքում ատամների ու լնդերի առողջությունը կապվել է բերանի խոռոչի հիգիենայի հետ: Հավանաբար ատամների խնամքի առաջին հարմարանքը պետք է համարել հնագույն Էրթրուրիայի ու Եգիպտոսի դամբարաններում հայտնաբերված ծառի ճյուղերը, որոնցով հեռացվում էր ատամնանստվածքը:
Առաջին հատուկ պատրաստված ոսկյա ատամփորիչը հայտնաբերվել է Շումերում ու թվագրված է մ.թ.ա. 3000 թ:
Ասորական հնագույն բժշկական տեքստում նկարագրված է, թե ինչպես կարելի է ցուցամատին կտոր փաթաթել ու ատամները մաքրել: Իսկ մ.թ.ա. արդեն I հազարամյակում սկսել են ատամի փոշի օգտագործել, որը պատրաստված էր չեչաքարից ու բնական թթուներից (գինու քացախ կամ գինեթթու):
Բերանի խոռոչի հիգիենան կանոնավոր բնույթ է ստանում Հին Հունաստանում: Իսկ երբ Հունաստանը դառնում է Հռոմի գավառը, բերանի խոռոչի խնամքը դառնում է պարտադիր:
Արաբական աշխարհում հիգիենա հասկացությունը Մուհամեդի անվան հետ (մոտ 570 թ) է կապվում: Իսլամը սովորեցրել է հետևել ոչ միայն մտքի, այլև մարմնի մաքրությանը:
Բերանի խոռոչի հիգիենան հինդուսներին էլ է հատուկ եղել, քանի որ բերանը համարվում էր մարմին տանող դարպաս, ուստի այն պետք է բացարձակ մաքրության մեջ պահվեր:
Ճապոնական կղզիների բնակիչներին ատամի խոզանակին ու լարանին ծանոթացրել են բուդդայական հոգևորականները, որոնց կրոնը պահանջում է մաքրել ատամներն ու լեզուն ամեն առավոտ` աղոթքից առաջ: Ճապոնական «սամուրայի կոդեքսը» բոլոր մարտիկներին կարգադրում էր մաքրել ատամներն ուտելուց հետո թփերից պոկված թրջած ճյուղերով:
Եվրոպայում 1363-ին հայտնվել է Գի դը Շոլիակի գիրքը` «Վիրաբուժական արվեստի սկիզբը», որում մի առանձին գլուխ նվիրված էր բերանի խոռոչի հիգիենային: Այն բաղկացած էր 6 կանոնից, որոնցից մեկը ենթադրում էր ատամների մաքրությունը մեղրով, տաք աղով և քիչ քանակությամբ քացախով: Գի դը Շոլիակը համոզված էր, որ առողջ ատամները բարերար ազդեցություն են ունենում մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա: Ատամների քայքայման դեմ նա առաջարկել է նուռով, վայրի ձիթապտղով ու այլ բույսերով ողողումները, խորհուրդ է տվել պարբերաբար հեռացնել ատամնաքարերը:
Ատամի խոզանակի վերաբերյալ առաջին հիշատակումները եվրոպական գրականության մեջ հանդիպում են 1675-ին: Առաջին ատամնափոշիները պատրաստվում էին դեղատներում, հատուկ դեղատոմսերով, ապա արդյունաբերական արտադրություն մտան: Այդ փոշիների հիմքում կավիճ էր ու մագնիումի կարբոնատ:Դրանց ավելացվում էին մանրացված կամ տրորված դեղաբույսեր (եղեսպակ, դարչին ու մանուշակ):
14.10.2011 milen
06.02.2012
Կարդացեք նաև
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
21.11.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Արդյոք ճի՞շտ է, որ կանոնավոր կերպով միս օգտագործողներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս: Արդյո՞ք միսը փոխում է մարդու հոտը: Շատ գիտնականներ ցանկացել են պատասխաններ գտնել այդ հարցերին եւ մի...
23.09.2016
JPLiving SilverBamboo-ն դա ինքնամաքրվող սրբիչ է, իսկ ապագայում հնարավոր է նաև` հագուստ: Այժմ JPLiving SilverBamboo նախագիծը ֆինանսավորում է հավաքում Kickstarter-ում, հայտնում է newsyou.info-ն...
15.09.2016
Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...
25.07.2016
Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...
10.06.2016
Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ-ում հետազոտողներն ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում...
03.05.2016
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...
22.04.2016
Ձեռքերը չորացնելու մեքենայացված էլեկտրական սարքերի արտադրողները պնդում են, որ իրենց գյուտերը հիգիենիկ են եւ մի շարք առավելություններ ունեն սրբիչների դեմ: Արդյո՞ք այդպես է: Journal of Applied Microbiology...
19.04.2016
Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...
15.04.2016
Խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո շատերի մոտ քոր և գրգռվածություն է առաջանում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը կարող է դրանցում առկա ֆորմալդեհիդը լինել: Արտադրողներն այն անձեռոցիկների մեջ են հավելում...
09.03.2016
Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որն ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում: Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը...
29.12.2015
Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքն ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը: Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից...
25.11.2015
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբակտերիալ օճառները վնասակար են առողջության համար: Պարզվել է, որ մեր մաշկի մեջ կան մանրէներ, որոնք կարող են պայքարել կնճիռների և պիգմենտացիաների դեմ...
23.11.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ